Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ապագա բժիշկ (1263-64) 6-7.2012 Ապրիլ

Ինտերնների գիտագործնական ամենամյա կոնֆերանսը

Ինտերնների գիտագործնական ամենամյա կոնֆերանսը

Ինտերնատուրայի կանոնակարգի պահանջներին  համապատասխան բոլոր բժիշկ-ինտերնները, իրենց ղեկավարների օգնությամբ, երկրորդ կիսամյակում մասնագիտական հանձնաժողովներին են ներկայացնում կլինիկական դեպքերի վերլուծություններ, որոնցից ընտրվում են զեկուցումներ` կոնֆերանսին ներկայացնելու համար:

 

Այս տարի հանձնաժողովների երաշխավորությամբ կոնֆերանսում ելույթ ունենալու իրավունք տրվեց այն տասներկու ինտերններին, ում աշխատանքներն առավել հետաքրքրական եւ ուշադրության արժանի համարվեցին:

 

Մարտի 27-ին տեղի ունեցած  կոնֆերանսին մասնակցում էին հետբուհական և շարունակական կրթության ֆակուլտետի դեկանը, ամբիոնների վարիչներ, դասախոսներ և ինտերններ: Բացման խոսքով ներկաներին ողջունեց հետբուհական և շարունակական կրթության աշխատանքների գծով պրոռեկտոր դոց. Մ.Ս.Բիշարյանը: 

 

Այս տարի կոնֆերանսի մասնակիցները հանդես եկան երեք լեզուներով` հայերեն, ռուսերեն եւ անգլերեն, քանի որ ինտերնատուրայում մասնագիտանում են նաեւ արտասահմանցիներ: 

 

Ինչպես հայտնի է` սրտանոթային համակարգի հիվանդություններն իրենց տարածվածությամբ եւ մահացության ցուցանիշերով գտնվում են առաջին տեղում, ուստի կոնֆերանսն սկսվեց ինտերններ Ա. Խաչատրյանի, Ա. Թոփչյանի, Մ. Խաչատուրյանի, Ա.Գորոյանի, Ա.Ազարյանի զեկուցումներով, որոնք նվիրված էին սրտանոթային հիվանդությունների ուսումնասիրմանը: 

 

Հետաքրքրությամբ ընդունվեցին Մ. Սարդարի`«B խոշոր բջջային լիմֆոմա», Ս. Վլասյանի`«Քրոնիկ քարային  խոլեցիստիտ` սրացման շրջանում», Հ.Գասպարյանի`«Միզապարկի անցումաբջջային քաղցկեղ, մակրոհեմատուրիա` զուգակցված երկրորդային շաքարախտի հետ» զեկուցումները: 

 

Համալսարանական թիվ 2 ստոմատոլոգիական պոլիկլինիկայի բժիշկ-ինտերններ Ֆ. Բոնաբը, Փ. Փուրշաբանը եւ Լ. Հովհաննիսյանը սլայդների օգնությամբ ներկայացրին իրենց կատարած աշխատանքներն ըստ էտապների:

 

«Հերացի» թիվ 1 կլինիկական հիվանդանոցի դեղագետ-ինտերն Մ.Մարտիրոսյանն ուսումնասիրել էր դեղատան աշխատակիցների կողմից հիվանդների ինքնաբուժման գործընթացի կառավարումը, որի վերլուծությունը հետաքրքրություն առաջացրեց ներկաների մոտ: 

 

Կոնֆերանսն անցավ աշխույժ քննարկման մթնոլորտում, զեկուցողները եւ նրանց ղեկավարները պարզաբանեցին ունկնդիրների կողմից առաջադրված  հարցերը: 

 

Հետբուհական և շարունակական կրթության ֆակուլտետ

Հեղինակ. Հասմիկ Կարապետյան
Սկզբնաղբյուր. Ապագա բժիշկ (1263-64) 6-7.2012 Ապրիլ
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ